ԵՄ-ն լրացուցիչ 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային:
«Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում այս «աջակցության միջոցառումներն ուղղված են Ուկրաինայի Զինված ուժերի կարողություններին և ճկունությանը ԵՄ աջակցությունն ուժեղացնելուն` երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, ինչպես նաեւ խաղաղ բնակչությանը ռուսական շարունակվող ռազմական ագրեսիայից պաշտպանելու համար»,- ասված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ:
Խորհրդի տվյալներով՝ հավելյալ 500 միլիոն եվրոն ԵՄ-ի ռազմական օգնության ընդհանուր փաթեթը կհասցնի 2.5 միլիարդ եվրոյի: