Բախվել են աղբատար КАМАЗ-ն ու Nissan-ը․ կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 00։45-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի և Սողոմոն Տարոնցի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Ռաֆիկ Դ․-ի վարած КАМАЗ մակնիշի և 21-ամյա Մխիթար Մ․-ի վարած Missan մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Մ․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ Գ․ Խանաղյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ КАМАЗ-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հաշվեկշռում, իսկ Nissan-ի վարորդն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում։




Լրահոս