Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ին կնվազի 3-5 աստիճանով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում հուլիսի 23-28-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Երևան քաղաքում հուլիսի 23-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:




Լրահոս