Այսօր` հուլիսի 24-ին, խոշոր ավտովթոար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 15/9 շենքի մոտ բախվել են 30-ամյա Արման Հախնազարյանի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Արմեն Եդիգարյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռկվել։ Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները փորձել են իրենց ուժերով կանխել կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևան՝ մասնագիտացված հիվանդանոցում հետազոտվելու։