«Չի կարելի այնպես անել, որ պատժի կիրառման հետեւանքով լրատվամիջոցներ փակվեն»:
Իզուր է անհանգստանում պատգամավորը: Լրատվամիջոցները, իհարկե, ո՛չ պարտադրված տուգանքներ կվճարեն, ո՛չ էլ, բնականաբար, կփակվեն: Խնդիրն այն է, որ սույն օրենսդիրը տվյալ դեպքում ոչ մի կերպ չի պատկերացնում, որ թերթերը կարող են հաղթել դատարաններում եւ խուսափել աստղաբաշխական տուգանքներ վճարելուց: Հետաքրքիր է նաեւ, որ իշխանական պատգամավորը ո՛չ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր նախաձեռնությունից սպասելիքներ ունի, ո՛չ էլ առավել եւս հայկական դատարաններից: Ուստիեւ նրան ոչինչ չի մնում, քան «չի կարելի» ասելով` սպասել, թե վերջն ինչ է լինելու: