ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու էր որդին դանակահարել հորը․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի եկեղեցու մոտ դանակահարություն է եղել, և վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ 20 րոպե անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց մեկ այլ ահազանգ՝ այս անգամ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ դանակահարված վիճակում հիվանդանոց տեղափոխված 30-ամյա Գաբրիել Մանուկյանը մահացել է։

Գայ գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ ժամը 18-ի սահմաններում Գաբրիել Մանուկյանին խոհանոցային դանակով խփել էր 65-ամյա հայրը։

Ըստ նախնական տվյալների՝ հոր և որդու միջև հերթական անգամ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, այդ ընթացքում էլ 65-ամյա տղամարդը որդուն դանակահարել էր։

65-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս