Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 01։25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրանական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հեմոմիեմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաքաղացի։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր պայմանի դեպքում է որդեգրել ցանկացող անձը հաշվառվում որպես որդեգրողի թեկնածու:
Դիաննա Առաքելյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Առաքելյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ որդեգրել ցանկացող անձից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մարզպետարանը (Երեւանի քաղաքապետարանը)` մեկամսյա ժամկետում կատարում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն եւ կազմում է համապատասխան ակտ: Մարզպետարանը (Երեւանի քաղաքապետարանը) որդեգրել ցանկացող անձից ստացված փաստաթղթերի եւ կազմված ակտի հիման վրա տալիս է որդեգրման հնարավորության մասին եզրակացություն. դրական եզրակացության դեպքում լրացնում է որդեգրել ցանկացող անձի անձնական քարտը, նրան վերցնում հաշվառման որպես որդեգրել ցանկացող անձ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների (ծնողի) գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ տվյալ հաստատություն սովորողի ընդունելության և տեղափոխման համար։
Իրինա Մխիթարյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԳ նախարարի N 1640-Ն /24.11.2010թ./ հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եւ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու/ազատելու կարգի» 25-րդ կետի համաձայն՝ սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է`
1) դիմում` ուղղված տնօրենին,
2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,
3) 3×4 չափի լուսանկար՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,
4) եզրակացություն` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից,
5) նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների, ուսումնասիրած առարկաների, ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվելիս՝ նաեւ ընթացիկ եւ կիսամյակային գնահատականների, բացակայությունների քանակի մասին,
6) եզրակացություն՝ տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության),
7) նշված կարգի 29-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2021-2022 ուումնական տարվա սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում եւ ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ: