ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում

 

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Երեւան-Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ Էջմիածին քաղաքի սկզբնամասում, բախվել են Volskwagen Tuareg եւ «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենաները։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվողի մահվան դեպքում ո՞վ է կազմակերպում հուղարկավորությունը:

Լիլիթ Մանուկյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հուղարկավորությունը կազմակերպում են հանգուցյալի ընտանիքի անդամները կամ այլ ազգականները։ Այն դեպքում, երբ մահացած անձը չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ, կամ նրանք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը կամ մահվան մասին տեղեկացվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, չեն ներկայանում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, հուղարկավորությունը կազմակերպվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության կողմից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, նշենք, որ տուն-ինտերնատներում խնամվողներն օգտվում են քաղաքային ուղեւորատար  տրանսպորտից անվճար՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված անվճար երթեւեկության վկայականի հիման վրա:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Քոլեջի ո՞ր շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում եւ կրթության ի՞նչ ձեւով:

Լիաննա Պողոսյան (48 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ:

Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ՝ մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։

Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հավակնորդը կամ քոլեջը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 30-ը։ Հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ:




Լրահոս