Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «VAZ-2110»-ը և «BMW X5»-ը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին, ժամը 21։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2110» (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1978 թ․) և «BMW X5» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1987 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW X5» մակնիշի ավտոմեքենան և փակել «VAZ-2110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Փրկարարները «VAZ-2110» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը։




Լրահոս