![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/828A4A03-9876-44CA-A2A7-94D83E7A71FE_cx0_cy12_cw0_w1080_h608.jpg)
Առնվազն 5 մարդ է մահացել, ևս 9-ը տուժել են Իրանի Թեհրան նահանգի հյուսիսային հատվածում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ ևս 14 մարդ անհետ կորած է համարվում: Իրանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը սկսվել է այս գիշեր Իմամզադե Դավուդ լեռնային շրջանում, որը գտնվում է Իրանի մայրաքաղաքից հյուսիս: