«ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԻՄՈՒՆԻՏԵՏ ՈՒՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամարաս» դանս-ստուդիոյի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է առաջիկա նորությունների, Նանուլի Play tur տեսահոլովակի շուրջ բաձրացած աղմուկի եւ քննադատությունների մասին:

 

«Ոչ մի ձեւով չեմ արձագանքում, մենք արդեն ընտանիքով իմունիտետ ունենք ինձ եւ Նանուլին ուղղված քննադատությունների դեմ: Սկզբում շատ ծանր ենք տարել, երբ դեռ նա չորս տարեկան էր, եւ կրկին նույն բումը մենք արեցինք նրա տեսահոլովակով, էլի առնչվեցինք հանրության մի հոծ բազմության, որ ե՛ւ լսում էին ամեն օր երգը, ե՛ւ դրան զուգահեռ քննադատում: Բայց մենք վաղուց բոլորին ապացուցել ենք, որ հեռուստաէկարններին արտիստ երեւացող Նանուլը կյանքում տարբերվում է հարյուր տոկոսով ամեն  ինչով՝ թե՛ իր առօրյայով, թե՛ իր զբաղվածությամբ, եւ, ամենակարեւորը, մենք գիտենք, թե ինչ ենք անում եւ ինչի համար ենք անում: Նա բեմի մարդ է, նա արտիստ է, որը պետք է տեսահոլովակներում, թե բեմում տարբերվի  իր տեսակով, ինչի համար ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ այդպես անել, որ բոլորի մոտ հետաքրքրություն առաջանա: Ցավոք, հետաքրքրության հետ միասին սկսվում են նաեւ քննադատությունները, բայց մի շատ կարեւոր հանգամանք կա՝ ինչպես քննադատում են, այնպես էլ 24 ժամ դիտում  են տեսահոլովակն ու լսում: Չկա մի այնպիսի սրճարան, որտեղ չհնչի այդ երգը, չկա մի երեխա, որ չերգի եւ չպարի այդ երգի տակ: Ես քննադատություններն ընդունում եմ ադեկվատ եւ շատ նորմալ, եւ եթե չլինի քննադատություն, ուրեմն մեր աշխատանքը չի ստացվել»,-նշեց նա:

Վիկա Մարտիրոսյանի խոսքով՝ այս տարվա երկրորդ բումը սպասվում է  սեպտեմբեր ամսվա վերջին:

«Մենք պատրաստվում ենք երեք տարի չհանգստանալուց հետո վերջապես այս տարի ընտանիքով մեկնել հանգստի, կհանգստանանք կգանք եւ արդեն կսկսենք աշխատանքային բուռն ծրագիրը՝ երգի ձայնագրում եւ տեսահոլովակի պատրաստում եւ նման շատ աշխատանքներ: Սեպտեմբերի վերջին կսկսեն տեսահոլովակի նկարահանումները, քանի որ այս ժամանակահատվածն է հարմար տեսահոլովակի համար: Կարծում եմ՝ այս անգամ կրկին կքննադատվենք, բայց երեւի թե ուրիշ ձեւով: Կարծում եմ՝ Նանուլը դեռ այս տարիքում իրավունք ունի ե՛ւ որպես պրոֆեսիոնալ պարուհի հանդես գալու, ե՛ւ երգչուհի:

Արդեն կարող ենք նրան որպես հետաքրքիր երգչուհի իր ոճով ու պրոյեկտով ներկայացնել: Նա, կարելի է ասել, ինձանից կայացած է, քանի որ իր գործին շատ լուրջ է մոտենում, եւ ոչ մեկը չի կարող նրան ստիպել ինչ-որ բան անել, որն ինքը չի ցանկանում»,- հավելեց պարուհին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է ամենամյա Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ: Այն անցկացվում է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով եւ նվիրված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին ու այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը:

Հաջորդ փուլը ավարտվելու է սեպտեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ միջոցառումն անցկացվում է 2009 թվականից:

 

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՐԵՐ

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում աղմուկ են բարձրացել եւ քննարկումների առիթ դարձել երգչուհի Անետտա Աղաբեկյանի՝ համացանցում արված վերջին հրապարակումները:

Բանն այն է, որ երգչուհին լուսանկարներ եւ հոլովակ է հրապարակել, որ կատարում է նախահարսանեկան հավաքույթ՝ «դեվիշնիկ», կրել հարսանեկան քող եւ մակագրել՝ նՑՏ ՎՏռ ՊպվՖ: Սա  երկրպագուների եւ հանրության մոտ տպավորություն է ստեղծել, որ երգչուհին պատրաստվում է ամուսնանալ:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել երգչուհու հետ եւ անձամբ նրանից իմանալ, թե ինչ են նշանակում այդ լուսանկարները, սակայն երգչուհին չցանկացավ բացել փակագծերը, միայն նշեց, որ շատ շուտով մեծ անակնկալ է սպասվում իր երկրպագուներին:

 

 

 

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը պատմական արդյունք է գրանցել` դուրս գալով ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ տուրի պատասխան խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ին եւ դուրս եկել ՉԼ որակավորման երրորդ փուլ: Երեւանյան թիմի կազմում աչքի ընկան Ժունինյոն, Լուկա Յուրիչիչը (դուբլ) եւ Յուսուֆ Օտուբանջոն: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկ»-ի մրցակիցը Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա»-ն է:

 

 

 

ԱՐԳԵԼՔ

Էստոնիայի իշխանությունները հինգ տարով արգելել են ՀցՍՌ ՉՉպՐւ խմբի անդամների մուտքը երկիր։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում լիովին անընդունելի են եւ վտանգ են ներկայացնում Էստոնիայի եւ Եվրոպայի անվտանգության համար։ Նա հավելել է, որ խմբի անդամների մուտքը երկիր արգելելը ճիշտ որոշում է։

«Ներքին գործերի նախարարության որոշումը՝ հինգ տարով մերժել ՀցՍՌ ՉՉպՐւ խմբի անդամների մուտքն Էստոնիա միակ ճիշտ որոշումն է»,- ասել է Ռեյնսալուն՝ ընդգծելով, որ Էստոնիան անշեղորեն աջակցում է Ուկրաինային։

 

 

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Իտալական «Ռոման» շքեղ շնորհանդես է կազմակերպել թիմի նորեկ Պաուլո Դիբալայի համար։ Իտալական քաղաքակրթության պալատի հրապարակում մոտ 10 հազար երկրպագու է ողջունել արգենտինացի հարձակվողին։ Դիբալան պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում ստացել է 21 համարի խաղաշապիկը։ 28-ամյա ֆուտբոլիստն անվճար է միացել «Ռոմային»։ Նրա պայմանագիրը Թուրինի «Յուվենտուսի» հետ ավարտվել էր հունիսի 30-ին։ Հռոմեական ակումբը Դիբալայի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։

 

 

 

ՄՏԱԴԻՐ Է ՀԵՌԱՆԱԼ

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները մտադիր է հեռանալ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից։ 26-ամյա գերմանացի ֆուտբոլիստի ներկայացուցիչներն այժմ բանակցում են Թուրինի «Յուվենտուսի», անգլիական «Նյուքասլի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ «Չելսին» դեմ չէ Վերների տրանսֆերին՝ ակնկալելով մոտ 40 միլիոն եվրո։ 2020թ. հուլիսին «Չելսին» Վերների համար գերմանական «ՌԲ Լայպցիգին» վճարել էր 53 միլիոն եվրո։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքն այժմ գնահատում է 35 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Վերները «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։

 

 




Լրահոս