Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում
Ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։ Նշենք, որ այդ օրը «Հարավկովկասյան երկաթուղի»-ից ահազանգել են ոստիկանության Վարդենիսի բաժին եւ հայտնել, որ Վարդենիս-Շորժա գծահատվածում գնացքը հարվածել է 2 կովի եւ անցել։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք:
Մարինե Սամսոնյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված, 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու համար դիմումը ներկայացնում է ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձը անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ տվյալ հաստատություն սովորողի ընդունելության եւ տեղափոխման համար:
Լիլիթ Հունանյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ ԿԳ նախարարի N 1640-Ն /24.11.2010թ./ հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եւ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու/ազատելու կարգի» 25-րդ կետի համաձայն՝ սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է`
1) դիմում` ուղղված տնօրենին,
2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,
3) 3×4 չափի լուսանկար՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,
4) եզրակացություն` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից (ըստ անհրաժեշտության),
5) նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների, ուսումնասիրած առարկաների, ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվելիս՝ նաեւ ընթացիկ եւ կիսամյակային գնահատականների, բացակայությունների քանակի մասին,
6) եզրակացություն՝ տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության),
7) նշված կարգի 29-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2021-2022 ուսումնական տարվա սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում եւ ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ: