ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ տեղեկությունները կհամարվեն պետական գաղտնիք. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Անվտանգության Ծառայությունն «Իրավական ակտերի նախագծերի» հրապարակման միասնական կայքում հուլիսի 13-ին հանրային քննարկման է ներկայացրել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծի վերամշակված տաբերակը, որով առաջարկում են արդիակացնել այն: Հանրային քննարկման ժամկետը երեկ ավարտվել է եւ ստացվել են ընդամենը երկու կողմ եւ երկու դեմ ձայներ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ  «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թվականին և դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաև արդի միջազգային փորձը:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում են պետական գաղտիքին առնչվող հասկացությունների հետևյալ սահմանումները.

1) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ (գաղտնի տեղեկու­թյուններ)` ցանկացած տեղեկություն, արտադրանք կամ նյութ, որը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան դրոշմագիր (նշում), պաշտպանվում է պետության կողմից և որի տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը  կամ շահերին,

2) պետական գաղտնիք` Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, արտադրանքը կամ նյութերն են, որոնք սույն օրենքի համաձայն պահպանվում և պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային  անվտանգությանը կամ շահերին,

Առաջարկվող փոփոխությունների համաձայն` գաղտնիության աստիճաններին համա­պատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր: Առաջարկվող նոր կարգավորումների համաձայն` Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի՝ պետական գաղտնիքին առչնվելու թույլտվությունը երաշխավորվում է համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս