ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործով շուրջ 100-ից ավել անձ է հարցաքննվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործով շուրջ 100-ից ավել անձ է հարցաքննվել եւ առաջիկայում նախաքննական մարմինը քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարի:

Ավելին, հայտնել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը նոր մեղադրանքներ է առաջադրել Անդրանիկ Փիլոյանին, ասել է թե՝ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է եւ ծանրացվել է:

Այս տեղեկությունը ArmLur.am-ը փորձել էր պարզել անձամբ Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանից, որը հայտնեց, թե այս պահին որեւէ բան չի կարող ասել մինչեւ չխոսի Անդրանիկ Փիլոյանի հետ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 31-ին Հակակառուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք: Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս