Մրայա Քերին առաջին անգամ հանրության առաջ հանդես է եկել իր զույգ բալիկների հետ: Նա միշտ թաքցրել է երեխաներին պապարացիներից: Սակայն օրերս ամենքը տեսան դեռ մեկ տարեկանը չբոլորած փոքրիկ Մոնրոյին եւ Մորոկային «ABC 20/20» շոուի ընթացքում: Իհարկե, ծնողները մտածված այդպես էլ ցույց չտվեցին երեխաների դեմքերը: Քերին խոստովանել է, որ մի քիչ սնահավատ է, դրա համար էլ դեռ չի ցանկանում իր երեխաներին նկարահանել: Նշենք, որ շատ հեղինակավոր ամսագրեր երգչուհուն կլորիկ գումարներ են առաջարկել երեխաների հետ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա անցկացնելու համար, բայց Քերին մերժել է: Սնահավատ լինե՞լն է հետ պահել մայրիկին, թե՞ հոնորարն է քիչ եղել, դժվար է ասել:
ՍՆԱՀԱՎԱՏ ՄԱՅՐԻԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ