Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Անգլիայի հավաքականի նկատմամբ։
Հայաստանի կազմում ոչ-ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։ Միակ հաղթանակը տարավ Հրանտ Մելքումյանը։
Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով կիսում է առաջին տեղը Հնդկաստանի հետ։