Ոչ պարենային ապրանքները թանկացել են. այս շուկայում հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Ավելին, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, մեկ տարվա ընթացքում ոչ պարենային ապրանքները թանկացել են 8.2 տոկոսով: Ի դեպ, ոչ պարենային ապրանքների գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել Իջեւանում: Իսկ Երեւանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3 տոկոսով: Բենզինի գինը այս տարվա հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.8 տոկոս գնաճ, իսկ դիզելային վառելիքն էժանացել է 0.4 տոկոսով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվալներով, այս հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ բենզինի գներն աճել են 11.6 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 43.2 տոկոսով:
Ս.Հ.