«Ալաշկերտի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Շահգելդյանը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փորձառու մասնագետը երկար տարիներ ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը, որպես մարզիչ աշխատել է «Միկա», «Արարատ», «Վեստ Արմենիա» և «Սևան» ակումբներում:
48-ամյա մարզչի գլխավորությամբ «Միկան» դարձել է Հայաստանի գավաթակիր: