Մերկ տեսագրություն հրապարակելու սպառնալիք. կինը փորձել է կյանքին վերջ տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ Ռոման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2020թ. հունիսից մինչև 2021 հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է թվով 4 անձանց՝ ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն:

Բացի այդ, թաքցնելով իր իրական ինքնությունը, ներկայանալով այլ անձի անվան տակ 2020թ. հուլիսին հավաքել և պահել է մարդու անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ, առանց նրա համաձայնության, որոնք նախատեսված չեն եղել օրենքով:
Բացի այդ, Ռոման Դավթյանն անձնական տվյալներ հավաքելու արդյունքում իր մոտ ստացված և պահվող իգական սեռի անձի մերկ պատկերով տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով անզգուշությամբ 2021թ. փետրվարի 21-ին այդ անձին հասցրել է ինքնասպանության փորձի:




Լրահոս