Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ
Դվին գյուղի բնակիչներից մեկն իր տանը և բակում պահում է ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոց։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննեցին Դվին գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող մոտ 11 գրամ զանգված, ինքնաձիգի փամփուշտներ, առանց համապատասխան թույլտվության հրացան և այլն։
Հայտնաբերվածներն առգրավվել են։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Մանրամասները՝ տեսանյութում