ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լևոն Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ քաղաքացի կատարել է պետական դավաճանություն: Վերջինս կալանավորված է:
Հավելենք, որ այսօր ևս պետական դավաճանության նոր դեպքերի մասին հայտնի դարձավ, մասնավորապես ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության դեպքերի վերաբերյալ:
Ք.Մ