Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան գյուղից: Այս մասին, գյուղի բնակիչներին օգոստոսի 5-ին զգուշացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Աղավնոյի մի մասը Հայաստան է տեղափոխվելու, իսկ մյուս մասը՝ Արցախ:
«Ես հիմա Ստեփանակերտում եմ եւ Արցախ տեղափոխվող մարդկանց տների հոգսն ենք քաշում: Մեզ ցույց են տալիս տները, մենք նայում ենք, ասում՝ հա է, թե՝ չէ: Արցախ եկողները պետք ժամանակավոր Ստեփանակերտում մնան, մինչեւ տների հարցը վերջնականապես ավարտին հասցվի»,- փոխանցեց գյուղապետը միաժամանակ նշելով, որ այս ընթացքում գյուղի բնակիչները զբաղված են իրենց իրերը հավաքելով:
Ս.Հ.