ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում օրգանիզմը պաշտպանելու մի քանի պարզ կանոն։
• Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, (հատկապես` 12:00-ից 17:00-ն),
• Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ` օրական շուրջ 3 լիտր: (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողներ, խորհրդակցե՛ք բժշկի հետ),
• Ընտրե՛ք թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն,
• Մի՛ չարաշահեք կոֆեինը և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,
• Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին կարող են քնել կամ պառկել, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունն ու արյան շրջանառությունը,
• Հետևե՛ք, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես ձեզ վրա։