Ոստիկանությունը կոչ է անում չմոտենալ Սուրմալու առևտրի կենտրոնի տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին չմոտենալ Սուրմալու առևտրի կենտրոնի տարածք։ Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է․

«Օգոստոսի 14-ին՝ ժամը 13․30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է եղել:

Անմիջապես նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ու պարեկային ծառայության ոստիկանները:

Ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի և հասարակական կարգի պահպանություն, երթևեկության կարգավորում:

Ոստիկանության ծառայողները մասնակցում են նաև տուժած անձանց տարածքից դուրսբերման և բժշկական հաստատություններ տեղափոխման աշխատանքներին:

Տարածքը շրջափակված է ոստիկանական ուժերով:

Անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում քաղաքացիներին չմոտենալ դեպքի վայր»:




Լրահոս