Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Սուրմալու առևտրի կենտրոնում հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը՝ փրկարարներին օգնելու համար։
ԱԻՆ-ում որպես կամավոր գրանցված քաղաքացիները կհրավիրվեն առանձին կանչով, իսկ մինչ այդ սեփական նախաձեռնությամբ դեպքի վայր ժամանելու անհրաժեշտություն առկա չէ։