«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին բռնկված հրդեհը մինչեւ այժմ չի մարվել, հրդեհաշիջման եւ անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են: Տեղի ունեցած խոշոր հրդեհն առաջացրել է բազմաթիվ հարցեր եւ կրկին ի հայտ բերել այն իրողությունը, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պահպանված չեն եղել անվտանգության նվազագույն կանոնները, որն էլ հանգեցրել է նման աղետալի իրավիճակի:
Իսկ այն, որ իսկապես պահպանված չեն եղել, վկայությունն է նաեւ հայտնաբերված բազմաթիվ խախտումներւը, որոնք մեկ տարվա մեջ այդպես էլ չի վերացվել: Նկատենք, որ նախորդ տարի ապրիլին եւս Սուրմալու Առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել: Նման հրդեհ տեղի էր ունեցել նաեւ 2013 թվականի մարտի 1-ին:
Նախորդ տարի այրվել էին խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով՝ մոտ 2 հազար քմ տարածք: Հրդեհ բռնկված տարածքում եղել է 18 տաղավար եւ 4 պահեստային մաս: Այս հրդեհը ոչ միայն դաս չեղավ, այլ նաեւ որևէ փոխհատուցում չեղավ: Այնինչ հրդեհը պետք է ազդակ լիներ, որ այդպիսի վայրերում լինեն անվտանգության հստակ կանոններ կամ գոնե ապահովագրություն, որի դեպքում տնտեսվարողներն իրենց ավելի հանգիստ կզգան: Սակայն այս ամենի փոխարեն ունենք մի իրավիճակ, որ անվտանգության նվազագույն կանոնները պահպանված չեն եւ մեկ տարվա ընթացքում առևտրի կենտրոնում ոչինչ չէր փոխվել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.