Լուսանկարն արվել է Երեւանում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սրտաբանական հիվանդանոցի մոտ այրվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Այն պատկանում է Երեւանի բնակիչ 79-ամյա Աղվան Ճ.-ին: Բարեբախտաբար, տուժածներ չկան։
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում օտարերկրյա բուհերից տեղափոխությունը:
Լիաննա Սարգսյան (19 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված, կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից Հայաստանի Հանրապետության բուհեր ուսանողների տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված եւ առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով Հայաստանի Հանրապետություն վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ եւ նախարարության համաձայնությամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱՊՀ մասնակից պետություններում, համաձայն ազգային օրենսդրության եւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի, կարող են ստեղծվել բազային կազմակերպության մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ։
Կենտրոնի՝ որպես բազային կազմակերպության գործունեության դադարեցման մասին որոշումն ընդունվում է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից՝ սույն կանոնակարգը հաստատած ԱՊՀ մասնակից պետություններից մեկի առաջարկությամբ, կամ կրթության ոլորտի համագործակցության ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի առաջարկով՝ ըստ սահմանված կարգի։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ է տեխնիկական կանոնակարգը
Նվեր Մինասյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեխնիկական կանոնակարգը փաստաթուղթ է, որն ընդունվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան, ՀՀ օրենքով կամ ՀՀ կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի եւ (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին՝ ներառյալ կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող կատարման եւ կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաեւ արտադրանքի ներմուծման եւ շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաեւ արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման եւ պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաեւ արտադրանքի գրանցման մասին պահանջներ («Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՕ, հոդված 2, մաս 1, կետ 2):
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային եւ այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան` բացառապես պոլիմերային նյութերից բաղկացած 2 կամ ավելի շերտերից կամ բացառապես պոլիմերային նյութերից կամ դրանց հիմքով պլաստմասսայե նյութերից պատրաստված, սննդամթերքի հետ շփման համար նախատեսված պլաստմասսայե արտադրանքների վրա: