ՏԵՍԱՆՅՈւԹ․ Փլատակներով քայլելով հնարավոր չէ հասկանալ՝ ինչ է եղել․ նախարարը պոպուլիզմով է զբաղված․ փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնք հուզում են հանրությանը։ Ի վերջո, պատահականություն էր այդքան խոշոր պայթյունն ու հրդեհը, թե որեւէ միտում է առկա․ հենց այս հարցն է այժմ ամենից շատ հուզում հանրությանը՝ նաեւ վերջերս հաճախակի դարձած ռումբերի մասին ահազանգերի ֆոնին։

Տեղի ունեցած խոշոր հրդեհն առաջացրել է բազմաթիվ հարցեր եւ կրկին ի հայտ բերել այն իրողությունը, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում ամեն դեպքում պահպանված չեն եղել անվտանգության նվազագույն կանոնները, որն էլ հանգեցրել է նման աղետալի իրավիճակի:

Իսկ այն, որ իսկապես պահպանված չեն եղել, վկայությունն է նաեւ հայտնաբերված բազմաթիվ խախտումները, որոնք մեկ տարվա մեջ այդպես էլ չեն վերացվել: Նկատենք, որ նախորդ տարի ապրիլին եւս Սուրմալու Առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել: Նման հրդեհ տեղի էր ունեցել նաեւ 2013 թվականի մարտի 1-ին:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը վստահ է՝ վերջնական եզրակացության կարելի է հասնել միայն փորձաքննությունների ավարտից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն․Հ․




Լրահոս