Ալբանիայի ԱԳՆ-ն ցավակցել է Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբանիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի հարցերով նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ:

«Խորապես վշտացած ենք Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունի մասին սարսափելի լուրի առնչությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք լիակատար և շուտափույթ ապաքինում»,- ասված է գերատեսչության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:




Լրահոս