«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական բանկն առաջարկում է ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումներ մեղմացնել, որի արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը:
Բացի այս, կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը:
Ս. Հ.