Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Այսօր ես միանում եմ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար վշտացող բոլոր հայերին։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Շառլ Միշելը:




Լրահոս