![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/timthumb-1-12.jpg)
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ օգոստոսի 18-ին` ժամը 12-ին, թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վթարից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։
Այս մասին տեղեկանում ենք Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից։