![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/298847200_522583853002353_1219652935754050056_n-e1660635157863.png)
Որոշում է կայացվել գիշերային ժամերին որոնողափրկարակական աշխատանքները դադարեցնել։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Դադարեցումը պայմանավորված է այն տեղանքով, որտեղ, ենթադրաբար, եղել է պայթյունը։ Այդ հատվածում մենք ունենք ավելի վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում ավելի մեծ է, և շտաբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն»,- ասաց Կոստանյանը։
Նա նշեց, որ վաղ առավոտից աշխատանքները կվերսկսվեն: