Հրդեհից առաջացած մշուշի պատճառով մոսկվացիներին Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ է տվել դիմակ կրել: Իրավիճակը չի փոխվի, եթե մասնագետները չկայունացնեն բնապահպանական իրավիճակը։ Մոսկվայի բնակիչներին խորհուրդ է տրվել քիչ զբոսնել, սահմանափակել բացօթյա սպորտային պարապմունքները,հաճախ մաքրել տունը փոշուց և շատ հեղուկ խմել:
Օդերևութաբանները պարզաբանել են, որ ցերեկային ժամերին օդային զանգվածների տեղաշարժի պատճառով մառախուղը մի փոքր կցրվի, կնվազի նաև մթնոլորտի աղտոտվածության մակարդակը։
Մշուշի պատճառը Ռյազանի շրջանում անտառային հրդեհներն են, որոնք կարող են շարունակվել 48 ժամ:
Օգոստոսի 17-ին Մոսկվայի հարավ-արևմտյան, հարավային և արևմտյան շրջանների բնակիչները բողոքել են այրման հոտից, իսկ ավելի ուշ սուր հոտը հասել է Ռուսաստանի մայրաքաղաքի հյուսիս։