Օգոստոսի 18-ին, ժամը 16։08-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 20 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։
Ջրափրկարարները քաղաքացի Ի․ Վ․-ին (ծնված 2011 թ․) մոտեցրել են ափ: