Երեւանի նախկին քաղաքապետը սկսել է կենդանության նշաններ ցույց տալ: «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցած ուժգին պայթյունը նրան ստիպել է խոսել:
Քաղաքապետն, անդրադառնալով պայթյունին, հայտարարել է. «Հույս ունեմ, որ ապագայում թե՛ պետական մարմինների, և թե՛ քաղաքացիների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից»:
Եւ ով է խոսում կանխարգելիչ գործողություններից: Մարդ, որը 2021 թվականի ապրիլի 6-ին նույն «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո որեւէ կանխարգելիչ գործողություն չի արել: Որպես քաղաքապետ՝ Սուրմալու ստուգայց չի կատարել՝ պարզելու հրդեհից հետո անվտանգության կանոնները պահպանվել են, թե ոչ: Հիմա եկել եւ քաղաքացիներին ու պետական կառույցներին կոչ է անում կանխարգելիչ գործողություն անել:
Մինչդեռ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ապամոնտաժման դեմ պայքարող Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ նույն «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ապօրինի բացվել է 10 կրպակ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.