Էրդողանը Զելենսկիին առաջարկել է կազմակերպել հանդիպում Պուտինի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվովում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն անցկացնել Թուրքիայում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Լվովի բանակցությունների հիմնական թեման եղել է հակամարտությունը, որը շարունակվում է փետրվարից։

«Պարոն Զելենսկու հետ քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները: Սոչի կատարած այցի ժամանակ ես պարոն Զելենսկիին հիշեցրի, որ մենք կարող ենք հանդիպում կազմակերպել Պուտինի հետ»,- Լվովից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։




Լրահոս