Իջեւանի ակումբներից մեկում 34 եւ 30 տարեկան երիտասարդներ են դանակահարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 21-ին՝ ժամը 06.40-ին, «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 34 եւ 30 տարեկան երկու երիտասարդ: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունից։

Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 02.00-ի սահմաններում Իջեւանի Երեւանյան փողոցի ակումբներից մեկում նրանց դանակահարել են: Բացատրական աշխատանքի շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել իջեւանցի 33-ամյա մի երիտասարդ եւ խոստովանել արարքը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս