STARMUS փառատոնին ընդառաջ Team Telecom Armenia-ն Պլանետարիում Երևանում անցկացրեց «Տիեզերական զրույցներ» միջոցառումը՝ հնարավորություն տալով դպրոցահասակ երեխաներին հանդիպելու աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ։
Կարևորելով փառատոնի հետ համագործակցությունը Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը նշեց․ «Մենք միացել ենք STARMUS-ին գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով։ Հաշվի առնելով, որ այս փառատոնի հիմնական մասնակիցները մեծահասակներն են, որոշեցինք կազմակերպել այնպիսի միջոցառում, որը կլինի հատուկ երեխաների համար և նրանց մոտ կառաջացնի հետաքրքրություն գիտության ու տիեզերքիհանդեպ»։
Միջոցառման ընթացքում 80-ից ավել երեխաներ լսեցին Գարիկ Իսրայելյանի «Կյանքը տիեզերքում» թեմայովելույթը, տվեցին իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ու դիտեցին մեր Արեգակնային համակարգի, մոլորակների և արբանյակների մասին պատմող «Երկրագնդից տիեզերք» ֆիլմը։ Միջոցառման ավարտին«Տիեզերք» խմբի անդամներն անցկացրեցին մրցույթ, որի հաղթողները նվեր ստացան «ՄՏԿ։ Մարդու տունը տիեզերքում» գիրքը։
«Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ երեխաներինաստղացուցարանում, որովհետև դրանց շնորհիվ են նրանք հետագայում գալիս դեպի աստղագիտություն․ աստղերը ոգևորում են փոքրիկներին և առաջացնում հարցեր տալու ցանկություն, տիեզերքի վերաբերյալ հանելուկային առաջինզգացողություններ։ Այո՛, Պլանետարիումի հայերեն համարժեքն Աստղացուցարանն է։ Սթարմուսն այդ առումով նման է աստղացուցարանի, մեր նպատակը նույնպես ոգեշնչելն է։ Կուզեմ, որ այստեղ երեխաները հաճախ լինեն, մասնակցեն նման միջոցառումների և տարվեն նորը բացահայտելու գաղափարով»,- ասաց Գարիկ Իսրաելյանը։
STARMUS VI-ը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյի համերգները, STARMUS ճամբարը Ազատության հրապարակում, Աստղային լուսանկարչության դպրոցը և այլն։