ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահներն ապամոնտաժում են Լաչինի միջանցքում տեղադրված անցակետերը ու տեղափոխվում նոր ճանապարհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս խաղաղապահներն ապամոնտաժում են Բերձորի (Լաչին) միջանցքում գտնվող անցակետերը, շենքերը, որտեղ բնակվում էին ռուս զինվորականներն ու ծառայություն իրականացնում: Ռուս խաղաղապահների՝ Լաչինի միջանցքից անցակետերը հեռացնելու տեսանյութն ադրբեջանական գործակալություններցի մեկն է տարածել:

Նշենք, որ բացառապես երեկ Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները հանդիպել էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ներկայացուցիչների հետ: Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ռուսական զորախմբի ներկայացուիցչներից բանավոր հավաստիացում են ստացել՝ մինչև Լաչինի միջանցքին փոխարինող այլընտրանքային ճանապարհը վերջնական ու ամբողջապես պատրաստ չլինի և շահագործման չհանձնվի, իրենք այդտեղից չեն հեռանալու: Այսօր սակայն ադրբեջանական լրատվամիջոցները ռուսական զորախմբի անցակետերն ապամոնտաժելու մասին տեսանյութ են տարածել:

Սրան զուգահեռ ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 24-ի որոշմամբ՝ գործադիրը գումար կհատկացնի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային նոր ճանապարհի Տեղ-Կոռնիձոր հատվածի մոտ 12 կմ-ի վերակառուցումն իրականացնելու համար:
Ստացվում է՝ Լաչինի միջանցքին փոխարինող նոր ավտոճանապարհը նախանշվող ժամկետներից էլ շուտ կարող է շահագործման հանձնվել:

Սևակ Վարդումյան




Լրահոս