Օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը, Երեւանում եւ սեպտեմբերի 20-ին` ԱՄՆ-ում, տեղի կունենան նրան նվիրված համերգներ: Ռոմանսների արքա Հայկոն իր կարճ կյանքի ընթացքում հսկայական հետք թողեց ոչ միայն հայկական ռոմանսի ձեւավորման, այլեւ հայկական ժամանակակից կինոմատոգրաֆիայում: Նրա ստեղծագործությունները ֆիլմը դարձնում են լիարժեք, հուզում ու ոգեշնչում են:
ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար առանձնացրել է, թե հայ հայտնիներից ով ինչպես է շնորհավորել եւ ինչ հիշողություններով է կիսվել:
Հրաչ Քեշիշյան «Սերը սիրուց հետո…, երբ երգը նոր էր գրվել, ասում էի էս ֆիլմի վերնագիր ա… հիմա մեր համերգի վերնագիրն է: Սերը սիրուց հետո ցավոտ ա ու ավելի ուժեղ: Մեզ համբերություն»:
Լիլիթ Կարապետյան. «Հայկո ջան, քո գնալու ժամանակը չէր, համակերպվել անհնար է, շատ մեծ ցավ է բոլորիս համար»։
Քիստինե Պեպելյան. «Այնտեղ` վերեւում, բայց հավերժ այստեղ…
Ծնունդդ շնորհավոր Հայկո»:
Նանա Տոնոյան. «Կարոտել եմ անսահման բարի տեսակդ…Որ ամենաբարդ իրավիճակներում կողքիս էիր ու խաղաղ…Ծնունդդ շնորհավոր,իմ ամենա,իմ Հայկո»:
Սոֆի Մխեյան. «Ոչինչ չի մնա…» 2007 թ. ին Հայկոն տանը դաշնամուրի մոտ ցույց էր տալիս տարբեր մեղեդիներ, հնչեց այս մեղեդին: Միանգամից արձագանքեցի , ասացի, որ հենց սա շատ է դուրս գալիս, ասաց. «դու խնդիր չունես, ցավդ տանեմ, էս երգը քեզ…»: Մի քանի օր անց Հայկոն զանգեց.
-Սոֆս, Քեշիշյանը ֆիլմ ա նկարում ու քիչ ժամանակ ա մնացել, #soundtrack -ն եմ գրում, շատ ա սազում էն մեղեդին, որ քեզ ցույց տվեցի , կարո՞ղ ա դա տամ ֆիլմին` քո համար նոր մի բան մտածեմ…:
Իրեն երբեք մերժել չէր լինում, առանց բարդացնելու ասացի` Հայկոսսսս, խնդիր չի…
Ֆիլմն իմ ամենասիրելիներից է, իսկ այս մեղեդին` իսկզբանե սրտումս…
Մի օր ոչ մեկս չենք լինի, ոԲչ հեղինակները և ոԲչ կատարողները, բայց կմնան մեղեդիներն ու կպատմեն ՄԱՐԴՈւ մասին, նրա հույզերի ու ապրումների, սիրո, երջանկության ու ցավի մասին, նրա ջերմության ու նվիրումի մասին…
Երկնային ծնունդդ շնորհավոր ԸՆԿԵՐ …»:
Կամո Սեյրանյան. «Հայկո ջան,իմ հիիիին ընկեր,ծնունդդ շնորհավոր:
Քեզ շատ եմ կարոտել»:
Հիշեցնենք, որ Արտիստը կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին՝ 48 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով: Հայկոյի հոգեհանգիստը կայացել էր երեկ՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: ՀՀ վաստակավոր արտիստի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:
Լիդա Եղիազարյան