Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 14-21-ը.
«Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում օգոստոսի 14-ին, 15-ին, 18-ին, 19-ին և 21-ին, Վանաձորում՝ օգոստոսի 14-19-ը և 21-ին, Արարատում չի գերազանցել»։