«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ամառային արձակուրդին եկել է Հայաստան։ Նրան հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին տեսել են երեւանյան սրճարաններում։ Մի քանի օրվա ջանքերից հետո ի վերջո ԱԳՆ-ից հաստատեցին այս տեղեկությունը։ «Երեւանում եղել է իր արձակուրդի ընթացքում։ Ներկայումս Երեւանում չէ»,- ասացին մեզ։
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի թիմակից-դեսպանի՝ Երեւան գալու առիթը ոչ այնքան արձակուրդն է եղել, որքան Նիկոլ Փաշինյանի հետ տետ ա տետ հանդիպումն ու ԱՄՆ իշխանություններից նրան ինչ-որ կարեւոր ուղերձ, տեղեկատվություն փոխանցելը, որն այնքան կոնֆիդենցիալ է եղել, որ խուսափել են կապի մյուս միջոցներն օգտագործելուց։ Մինչ Հայաստան ժամանելը, մեր աղբյուրի փոխանցմամբ, Մակունցը բավականին բարձր մակարդակի եւ կասկածելի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, եւ այդ հանդիպումները դեսպանատան կայքում չեն լուսաբանվել։ Կայքում բավարարվում են, ասենք, Մայքլ Գֆոլլերի՝ «Հնագիտության նոր ոսկեդարը. Հայաստանում վերջին հայտնագործությունները» գրքի շնորհանդեսին Մակունցի մասնակցության լուսաբանմամբ»։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում