ՖՈՏՈ. Հանդիսատեսն ապրեց, վայելեց, զգաց Հայկոյի ներկայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՝ օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը, կայացավ սիրո հավերժ երգչի հիշատակին նվիրված համերգը: Համերգի սկզբից մինչեւ վերջ հանդիսատեսը չդադարող ծափարությունների ներքո, ապրեց, վայելեց, զգաց Հայկոյի ներկայությունը նրա հնչյունների ներքո:

«Սերը սիրուց հետո՝ կարոտով…» խորագրով համերգային ծրագրում հետաքրքիր տեխնիկական, ռեժիսորական, երաժշտական լուծումների, մեծ նվագախմբի շնորհիվ ներկայացվեցին սիրո հավերժ երգչի ստեղծագործությունները,  ֆիլմերի համար գրված երաժշտությունը, ինչպես հեղինակներն էին բնորոշել` Հայկոյի աշխարհը, պոեզիան։

Նշենք, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում ՀՀ վաստակավոր արտիստի հիշատակին նվիրված համերգը «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ իրականացվեց։

Ավելի վաղը ArmLur.am-ի հետ զրույցում համերգի պրոդյուսեր Իրինա Վարդանյանն ասել էր, որ ամեն ինչ անելու են, որպեսզի համերգը լինի Հայկոյի մասին, Հայկոյի հետ, Հայկոյի մասնակցությամբ:

«Համերգը լինելու է Հայկի նման պայծառ, ժպիտով: Մենք ամեն տեղ թողել ենք Հայկո, նա ամեն տեղ կա, հանդիստեսն ամեն վայրկյան զգալու է նրա ներկայությունը, ուղղակի տպավորություն ենք ստեղծելու, որ նա պարզապես հեռվում ինչ-որ մի տեղ հետեւում է մեզ եւ ժպտում»,-ընդգծել էր մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան




Լրահոս