Խիստ պատիժ առավելագույն զանգվածը գերազանցող տրանսպորտով երթևեկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում: Օրենքում ամրագրվելու է, որ «Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների (բացառությամբ ստուգումների իրականացմանը խոչընդոտելու համար) իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրհիսունապատիկի չափով:»

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի150.3-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար սահմանված է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Վերոգրյալ մոտեցմամբ՝ ավելի շատ քաշով եւ դրա արդյունքում ճանապարհներին առավել շատ վնաս հասցնող տրանսպորտային միջոցը նույն պատասխանատվության է ենթարկվում, ինչ համեմատաբար նվազ քաշ ունեցող եւ արդյունքում ավելի քիչ վնաս հասցրած տրանսպորտային միջոցը: Հիմնավորման մեջ նշվում է, որ նված մոտեցումը արդյունավետ միջոց չի հանդիսանում՝ իրավախախտումը կատարելու կանխարգելման տեսանկյունից:

Արդյունքում ստացվում է տարբերակված մոտեցում, քանի որ նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար սահմանված է ֆիքսված տուգանքի չափ, իսկ 2-րդ մասով նախատեսված իրավախախտման համար սահմանված է տուգանք, որն ավելանում է յուրաքանչյուր ավել տոննայի համար: Անհրաժեշտ է նաեւ ներդնել համահունչ պատասխանատվության միջոց՝ տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու համար՝ տուգանքի ձեւով:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ՝

1) ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար առավել խիստ պատիժ սահմանելու պարագայում առավել կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու դեպքերը,

2) հնարավորինս կզսպվեն տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու եւ վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:

3. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Ն.Հ.




Լրահոս