ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է հանցագո՞րծ մեռնեմ». Ներքին Խնձորեսկում կրքերը թեժանում են. գործը հասել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում կրքերը գնալով թեժանում են։ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի մի խումբ բնակիչներ, որոնք այսօր հայտնվել են դատարանում, բարձրաձայնում են, որ նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանը խլել է իրենց հողերը  իսկ ահա նախկին գյուղապետը պնդում է, որ ամեն ինչ ձեռք է բերել օրինական ճանապարհով: Ավելին համայնքի նախկին ղեկավարի պնդմամբ՝ բնակիչներին կոնկրետ անձ է ուղղորդում եւ դա է պատճառը, որ բնակիչները դուրս են եկել իր դեմ:

Ստացվում է, որ ողջ գյուղը գյուղապետի հետ բախման պատճառով պետք է դատապարտվի: Մարտուն Արզանյանի փաստաբան Օնիկ Առաքելյանն իրավիճակի մասով դիմել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:

Իսկ հիմա իրավիճակը ավելի է խորանում։ Փաստաբան Օնիկ Առաքելյանը «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Մարտուն Արզանյանը բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացնում, թե ինչ ճանապարհով է ձեռք բերել հողերը:

Ավելին համայնքի նախկին ղեկավարի պնդմամբ՝ նույնիսկ ստեղծվեց իրավիճակ, որ ինքը իր հողերի մի մասից հրաժարվեց եւ տվեց բնակիչներին: Սակայն այս պատմության մեջ մեկ ուշագրավ հանգամանք  է բացահայտում Մարտուն Արզանյանը. «բնակիչներին ուղղորդող կա եւ կոնկրետ ինչու է ուղղորդում, որ իր դեմ դուրս գան:

Սակայն սա ամենը չէ. Մարտուն Արզանյանից հետաքրքվեցինք, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ անցած տարի ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Սյունիքում, ներկայումս ՔՊ-ական է, ուստի դա՞ է պատճառը, որ իրավապահները չեն ցանկանում բացահայտել վերջինիս հողերի ձեռք բերման գործընթացը:

Ինչ է սպասվբում Ներքին Խնձորեսկում, փաստաբան Օնիկ Առաքելյանը բազաթիվ խնդիրներ է առաջ քաշում:
Փաստաբանը կասկածներ ունի, որ Սյունիքի մարզում քրեական գործը օբյեկտիվ չեն քննում եւ դիմել է իրավապահ համակարգին՝ գործերը Երևան տեղափոխելու համար, սակայն դիմումները մնացել են օդից կախված: Իսկ ինչ կլինի օգոստոսի 29-ին, հետեւենք զարգացումներին:

Շարունակելի

Քնար Մանուկյան




Լրահոս