Ռուդոլֆ Խառատյանը` «Սուրմալուի» պայթյունի և ներքաղաքական վիճակների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այստեղից իհարկե հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին, և համաշխարհային զարգացումներին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը` անդրադառնալով Հայաստանում և Արցախում կատարվող իրադարձություններին:

«Այսօր բոլորը զբաղված են Ուկրաինայով, և Հայաստանը չի կարողանում կողմնորոշվել , թե որ կողմ պետք է զարգանանք: Այսօր Աղավնոն, Բերձորը լքեցինք, թողեցինք թշնամուն, վառեցինք մեր տները, հաջորդն ի՞նչ է լինելու: Պայքարենք, թե ինչ անենք, որ այս վիճակից դուրս գանք»,-ասաց նա:

Մեր զրուցակցի կարծիքով «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունն էլ պատահականություն չէ, թեև իշխանություններն այդպես են փորձում ներկայացնել:

«Ես համոզված եմ ոչ մի պատահական բան չի լինում այս աշխարհում: Մեր ղեկավարությունը ոնց կարողացավ մեր գյուղերը հանձնել, սրտիցս արյունա կաթում, ինչպես կարող էին: Չգիտեմ մեզ նոր հերոսներ են պետք Անդրանիկ, Նժդեհ»,- հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս