Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արզական գյուղում: Նախնական տվյալներով՝ ամուսինը սպանել է կնոջը, ապա մտել հարևանի տուն, ծեծի ենթարկել վերջիններիս և դանկահարել նաև երկու հարևաններին:
Սպանված կինը երկու մանկահասակ երեխաների մայր էր: Նա երկու աղջիկ երեխա ուներ, որոնցից մեկը մանկապարտեզ էր հաճախում, իսկ մյուսը նոր պետք է հաճախեր:
ArmLur.am-ը զրուցել է Արզական համայնքի ղեկավար Լիպարիտ Մարգարյանի հետ՝ փորձելով ճշտել դեպքի մանրամասները:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ երկու հարևանները իրար հետ խնդիրներ չեն ունեցել և կատարվածը զարմացրել է բոլորին:
Լիաննա Խաչատրյան