ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևանի թերակղզում օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին, ժամը 14-ին, Սևանի թերակղզու լճափնյա գոտում օտարերկրացիների միջև ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել էր։
Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները անմիջապես հասան դեպքի վայր, հայտնաբերեցին և՛ դանակահարողին, և՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։

Դանակահարված տղամարդը տեղափոխվեց բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվեց։

31-ամյա օտարերկրացին ներկայացվեց քննչական ստորաբաժանում։ Նա հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Սևանա լիճը։

Կատարվում է նախաքննություն։




Լրահոս