Ում բաժին կհասնի Իշխան Սաղաթելյանի աթոռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հուլիսի 1-ին Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հեռացրեցին ԱԺ փոխնախագահի պաշտոնից: Ընդ որում, պաշտոններից հեռացնելու նախաձեռնությունից առաջ իշխանականները չէին բացառում անհարգելի բացակայություններ ունեցող ընդդիմադիրներին նաև պատգամավորական մանդատներից զրկելու հնարավորությունը, սակայն դա էլ չկատարվեց:

ԱԺ փոխնախագահներից մեկին և մշտական երեք հանձնաժողովների նախագահներին առաջադրելու իրավունքը ընդդիմությանն է, սակայն  ընդդիմությունը նոր թեկնածուներ չի պատրաստվում առաջադրել։ Իշխանությունն էլ, իր հերթին, եւս չի  կարող լրացնել ԱԺ փոխնախագահի այդ թափուր պաշտոնը եւ այն այդպես էլ կմնա:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին։ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։

Ն.Հ.




Լրահոս